«Սմբատ Գոգյանը հրաժարվել է հանցագործության մասին հայտարարություն տալ». Արայիկ Հարությունյան

«Դուք գիտեք, որ ես նրա հայտարարության հետ կապված հայտարարություն էի արել, իրավապահ մարմինները նյութեր  էին նախապատրաստել, Սմբատ  Գոգյանին նույնպես հրավիրել էին: Գիտեք, դրանից առաջ նա մեծ աղմուկ էր բարձրացրել մամուլում՝ խառնելով մամուլն իրար, բայց Գոգյանը գնացել է և հրաժարվել է հանցագործության մասին հայտարարություն տալ:

Իրավապահները մերժել էին քրեական գործ հարուցել, որովհետև բավարար ապացույցներ չկային հովանավորչության մասին, այսինքն՝ հովանավարչության մասին հայտարարած անձը հրաժարվել է իր հայտարարությունից»,- ԱԺ-ում՝ ճեպազրույցի ժամանակ, հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանի հետ կապված միջադեպին:

Հիշեցնենք՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարական էր տվել և մայիսի 14-ին հայտարարել, թե իր հրաժարականի պատճառներից մեկն այն է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն նա զբաղեցնում է իր պաշտոնը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ