![]()
ԱԺ նիստը քիչ առաջ ընդմիջվեց:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Եղիշե Սողոմոնյանի ելույթի ժամանակ ԱԺ դահլիճում վատացել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի ինքնազգացողությունը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը բժիշկ հրավիրեց ու հայտարարեց 25 րոպե ընդմիջում:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ Ազգային ժողովի այսօրվա՝ հունիսի 24-ի նիստի ժամանակ վատացել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պտգամավոր Գայանե Աբրահամյանի ինքնազգացողությունը:
![]()