«Այ էս ա իմ երազած Հայաստանի Հանրապետությունը, երբ կա ԿԱՊ. ՔԱՂԱՔԱՑԻ — ՊԱՇՏՈՆՅԱ». Գայա Խաչատրյան

Գայա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Ինձ համար շատ շաճելի է տեսնել, որ վարչապետի գլխավորությամբ, կառավարության անդամները (այդ թվում և ոստիկանապետ), շրջում են վարչական շրջաններով և իրազեկում են մարդկանց` դիմակ կրելու կարևորությունն ու բաժանում են դիմակներ։

ԲԱՅՑ

Այս ամենի մեջ մի գեղեցիկ նրբություն կա. առավել ամրանում և հաստատվում է բարձրաստիճան պաշտոնյա-հասարակություն կապը։

Մարդկանց հետ շփումը, նրանց լսելը, խոսելը բացատրելը միշտ երազանքի պես մի բանա եղել մեր երկրում, մարդիկ տարիներով չեն իմացել, ով ինչ պաշտոնի ա, չեն ճանաչել դեմքով և այլն… ու անգամ պարզվել ա, որ նման պաշտոն գոյություն ունի։

Իսկ այժմ, երբ կառավարության անդամները շփվում են ժողովրդի հետ, բացատրում և իրազեկումներ անում, ես հպարտանում եմ, որ մեր երկիրն ամեն պարագայում փորձում է միասնական ուժերով, լեգիտիմ ճանապարհով և հասարակության հետ սերտ համագործակցելով, լուծել մեր երկրի առջև ծառացած խնդիրները։

Չէ՞ , որ իշխանությունը մեզ է պատկանում, ուրեմն եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր ենք և մենք ու հակառակը..

Այ էս ա իմ երազած Հայաստանի Հանրապետությունը, երբ կա ԿԱՊ. ՔԱՂԱՔԱՑԻ — ՊԱՇՏՈՆՅԱ։
Երբ նրանք չեն մտածում միայն իրենց մասին, իրենց փողի ու փորի մասին, այլ ժողովրդի բարեկեցության, առողջության և զարգացման, և, վերջապես, երկրի մասին։

Սա, գուցե, շատ չնչին օգնություն կլինի` յուրաքանչյուր քաղաքացու համար, բայց պարբերաբար կատարվելու ընթացքում ամուր կլինի կապը, և օգնությունը կլինի տեսանելի ու զգալի։

հ. գ. մի տեսակ ինձ թվում իմ էս փոսթը տեղա հասել, թեթևի մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ