«Հայաստանում ապրիլին փակվել է 71․471, մայիսին՝ վերականգնվել 50․094 աշխատատեղ․..». վարչապետ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Հայաստանի տնտեսության դինամիկային։

Ըստ նրա՝ եթե ապրիլին երկիրը տնտեսական ճգնաժամի առաջ էր կանգնել, ապա մայիսի տվյալները եղել են հուսադրող և ունեն դինամիկ աճման միտում։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ տնտեսության վերականգնումն ուղիղ համեմատության մեջ է պարետատան ցուցումները կատարելու մարդկանց ցանկության հետ, ինչն այս դեպքում ևս դրական տեղաշարժ ունի։

«Մենք տեսնում էինք, որ տնտեսությունն արագ տեմպերով գահավիժում է և, ըստ էության, ապրիլին մենք արձանագրեցինք, որ Հայաստանում փակվել է 71․471 աշխատատեղ։

Այսինքն՝ վերջնականապես համոզվեցինք, որ մենք պետք է որդեգրեինք կորոնավիրուսին ապրելու ռազմավարություն, որովհետև հակառակ դեպքում, եթե մենք ամբողջությամբ կենտրոնանանք միայն ու միայն առողջապահական սեգմենտի վրա, մենք ոչ թե տնտեսական անկում կունենանք, այլ տնտեսական փլուզում կունենանք և մենք որոշեցինք գնալ ահա այսպիսի ճանապարհով․ այսօր առավոտից մենք աշխատում ենք մայիսի տվյալների վրա, և մեծ ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ ահա մայիսին, երբ որոշեցինք լոքդաունի քաղաքականությունը չշարունակել, 50094 աշխատատեղ վերականգնվել է, ընդ որում, ես խոսում եմ միայն վճարվող աշխատատեղերի մասին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ