![]()
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 23-ին, ժամը 15։28-ին ահազանգ է ստացել, որ Վանաձոր քաղաքի «Երեք լճեր» կոչվող վայրում՝ լճակում, դի է հայտնաբերվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարները ջրից դուրս են բերել Ռայա Հ․-ի (ծնված 1946 թ․) դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։
![]()