«Նոր Նորքում 15 աղբամուղ է փակվել». Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նոր Նորքում վերջին երկու ամսում վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ու բնակիչների միջև քննարկումների արդյունքում 15 աղբամուղ է փակվել։

Աղբամուղերը բազմաբնակարանների սեփականատերերի տնօրինության տակ են, այդուհանդերձ, քաղաքային իշխանությունը խրախուսում է դրանց կոնսերվացումը՝ որպես հակասանիտարիայի աղբյուր։

Փակվող աղբամուղերի փոխարեն շենքի մոտակայքում տեղադրվում են անհրաժեշտ քանակության նոր աղբարկղեր։ Առայժմ՝ մի տեսակի, իսկ շուտով նաև աստիճանաբար աղբի տեսակավորման համար նախատեսված տարագույն աղբարկղեր կավելանան։

#Նոր_Նորք'ում վերջին երկու ամսում վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ու բնակիչների միջեւ քննարկումների արդյունքում 15…

Posted by Hakob Karapetyan on Tuesday, 23 June 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ