![]()
Հայրենական մեծ պատերազմի վետերան, 99-ամյա Մեխակ Ավետիսյանն այսօր առողջացած դուրս է գրվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից:
Այդ մասին տեղեկացնում են հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում: Նա բուժկենտրոն էր տեղափոխվել հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ, երկկողմանի թոքաբորբով, ծանր վիճակում:
«Չեմ ուզում հիշել, թող մնա անցյալում, շնորհակալություն բժիշկներին, երիտասարդ են, բայց լավ գործ են անում: Թող Հայաստանը ծաղկի ու դառնա բժշկական տուրիզմի երկիր, ասում եմ տուրիզմի, ոչ թե բիզնեսի»,- հրաժեշտ տալով բուժկենտրոնին՝ ասել է Մեխակ Ավետիսյանը:
Հայրենական մեծ պատերազմի վետերան, 99-ամյա Մեխակ Ավետիսյանն այսօր առողջացած դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական…
Posted by Surb Grigor Lusavorich Medical Center/Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ on Tuesday, 23 June 2020
![]()