![]()
Քիչ առաջ ՀԱՅՔ Մեդիա Ալիքի թղթակիցը կապնվեց Հայկ Ստեփանյանի հետ: Առաջին հերթին հետաքրքրվեցինք նրա առողջական վիճակով: Ի պատասխան Ստեփանյանը հայտնեց, որ իր հետ ամեն ինչ կարգին է`
«Ողջ առողջ եմ, շուտով լրիվ կապաքինվեմ ու հույս ունեմ, որ հնարավորինս շուտ կվերադառնամ մեր առօրյաին»,- հայտարարեց նա, հավելելով, որ կորցրել է հեռախոսը, այդ իսկ պատճառով չի կարողանում ֆեյսբուք մուտք գործել:
«Բոլորին անչափ շնորհակալ եմ աջակցության համար, բոլորիդ շատ սիրում եմ, չեմ ընկճվում, ամեն ինչ լավ է լինելու»:
Ստեփանյանին հարցրեցինք, թե արդյո՞ք նա հետևում է լրահոսին և ին՞չ կասի մամուլով տարածվող տարատեսակ տեղեկություններին.
-« Ճիտն ասած բժիշկը թույլ չի տալիս երկար օգտվեմ հեռախոսից և հեռուստացույցից, քանի որ ուղեղի ցնցում է ախտորոշվել, բայց ընկերներս պատմում են, իրոք որ բավականին շատ է կեղծիքը, ասեմ, որ ստի ոտքը կարճ է և կա տեսաձայնագրություն, որտեղ ամեն բան երևում է: Ես խղճում եմ այդ մարդկանց, քանի որ ապացույցները ուսումնասիրելուց հետո հանրությունը կգնահատի ով էր ճիշտ, ով սխալ:»
Մեր հարցին ի պատասխան Հայկը կրկին փաստեց, որ միջադեպը ունի քաղաքական արմատներ`
-«Հիմա վերլուծելով օրվա քրոնիկոնը հաստատ կարող եմ ասել, որ սա պլանավորած է եղել: Սակայն պլանավորողները չեն հաշվարկել, որ ես մենակ կգնայի դեպքի վայր: Նրանք հույս ունեին, որ խմբով կգնանք և մեզ կփորձեին սադրել և վարկաբեկել:»
Խոսակցության վերջում Ստեփանյանը առանձնահատուկ կրկնեց Վարչապետ Փաշինյանի խոսքերը`
«Մեզ չեն կարող լռեցնել, մեզ չեն կարող վախեցնել: Մեր կամքը ամուր է քարից էլ, մեր ոգին հանձնվել չգիտի»:
![]()