«Պարոնայք մերժվածներ, վարչապետի հրաժարականը պահանջելուց առաջ ինչո՞վ եք մտածում…». Տարոն Չախոյանը՝ ՀՀԿ-ի հայտարարության մասին

Տարոն Չախոյանն իրֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատաել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ՀՀԿ-ին.

Երբ լկտիությունը չափ ու սահմանում չի ճանաչում, ընդամենը 2 տարի առաջ մերժված բանդան սկսում է պահանջել լեգիտիմ իշխանության հրաժարականը:

Ինձ մոտ արդեն տպավորություն է, որ էն ցողունային բջիջներից միայն գերագույն գլխավոր մերժվածը չէ, որ քաշել է քթերը…

Իսկ եթե անկեղծ, պարոնայք մերժվածներ, վարչապետի հրաժարականը պահանջելուց առաջ ինչո՞վ եք մտածում…

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն էր տարածել որտեղ ասվում էր.

1. Տեղի ունեցածը Հայաստանի Հանրապետությունում իշխանության յուրացում է, քանի որ Ազգային ժողովի մեծամասնությունը Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով տիրանում է Սահմանադրական դատարանի և երկրի նախագահի լիազորություններին։

2. Պետականության հանդեպ այս աղաղակող ոտնձգության քրեական և քաղաքական ողջ պատասխանատվությունն ընկած է անձամբ Նիկոլ Փաշինյանի և ներկայացված փաթեթին կողմ քվեարկած ԱԺ պատգամավորների վրա։

3. Սույն քայլով Հայաստանի իշխանությունները անարգել են նաև երկրի ստանձնած միջազգային պարտավորությունները և հերթական վնասն են հասցրել Հայաստանի հեղինակությանը։

4. Պետականության քայքայման գործընթացն անխուսափելիորեն բերելու է անդառնալի կորուստների, որոնցից խուսափելու միակ ճանապարհը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է իշխանությունից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ