«Մեր հիմնական պլանն այն է, որ մեր քաղաքացիների համար փորձենք աշխատատեղեր ստեղծել ՀՀ-ում…». վարչապետ Փաշինյան


ԵԱՏՄ երկրներում արտագնա աշխատանք իրականացնող ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ կորոնավիրուսով պայմանավորված սահմանների փակ լինելու պատճառով չեն կարողացել մեկնել:

Արդյո՞ք գործընկերների հետ քննարկել եք հարցը, թե երբ հնարավոր կլինի վերականգնել կանոնավոր ուղևորահոսքերը Հայաստանի և ԵԱՏՄ երկրների` մասնավորապես Ռուսաստանի միջև: Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում այս հարցը տրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Դա կախված է ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում տիրող հակահամաճարակային իրավիճակից, բայց մեր հիմնական պլանն այն է, որ մեր քաղաքացիների համար փորձենք աշխատատեղեր ստեղծել ՀՀ-ում, որպեսզի նրանք այստեղ աշխատելու հնարավորություն ունենան, ոչ թե մեկնեն Հայաստանից դուրս»,- ասաց Փաշինյանը:

Այս տեսանկյունից նա անդրադարձավ կապիտալ շինարարության ոլորտին:

Ճեպազրույց պարետատան նիստից հետո։

Ճեպազրույց պարետատան նիստից հետո։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, 22 June 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ