Տարբեր երկրների երիտասարդներ կոչ են անում Հայաստանի քաղաքացիներին կրել դիմակ

«Հունիսի 4-ից ուժի մեջ են մտնում արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում որոշ փոփոխություններ և լրացումներ»,- նշել է Ավինյանն՝  իր Facebook-յան էջում որոշումը ներկայացնելով:

Նշվում է, որ մասնավորապես այսուհետ, բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների դեպքում և ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս:

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:

Ընդ որում մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ, որոնք հանվել են մայիսի 4-ից, իսկ արդեն մայիսի 18-ից վերականգնվել է հասարակական տրանսպորտի, մարզասրահների, մանկապարտեզների և հանրային սննդի կետերը:

Հայաստան Կրիր Դիմակ

Տարբեր երկրների երիտասարդներ կոչ են անում Հայաստանի քաղաքացիներին կրել դիմակ:#ԿրիրԴԻմակ#ՓրկիրԿյանքերՄիացեք էջին որ բոլորովս մի տեղ համախմբված պայքարենք:

Posted by Նիկոլի Կողմնակիցները on Monday, 22 June 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ