«Այսօր արդեն տարիներով կուտակված կենսական խնդիրներ են լուծվում տարբեր համայնքներում» ․ Սուրեն Պապիկյան

Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Երկու տարի առաջ այս նույն ժամանակ մարզային շրջայցերս սկսեցի` մեր գյուղերում առկա խնդիրներին ծանոթանալով ու գույքագրելով:
Այսօր արդեն տարիներով կուտակված կենսական խնդիրներ են լուծվում տարբեր համայնքներում:

Այսպիսով` 2020թ. մեծածավալ սուբվենցիոն ծրագրերը մեկնարկել են

‼️Արարատի մարզում՝

Այգավան և Ջրաշեն համայնքներում ճանապարհների նորոգման աշխատանքներ
Նարեկ համայնքում անցկացվում է խմելու ջրագիծ և արտաքին կոյուղագիծ
Ավարտական փուլում է անցած տարվա ծրագրերից Խաչպարի ոռոգման համակարգի կառուցումը

‼️Արմավիրի մարզում՝
Երվանդաշատի մշակույթի տան 2-րդ հարկը վերակառուցվում է մանկապարտեզի

‼️Արագածոտնի մարզում՝
Արտաշավան համայնքում անցկացվում է խմելու ջրամատակարարման համակարգ
Կաթնաղբյուրում 19 փողոցների, Ոսկեվազում 22 փողոցների մասնակի գազաֆիկացոմ
 Արագածոտն համայնքում մշակույթի տան տանիքի և շինության մասնակի վերանորոգում:

Աշխատանքները` շարունակելի:

#գյուղառգյուղ շենացնելու ենք

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ