Քոչարյանին 2 մլրդ դրամ գրավով ազատելուց հետո դատավոր Արսեն Նիկողոսյանին թիկնապահ է տրամադրվել

Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելուց հետո Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանին թիկնապահ են տրամադրել:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ասացին, որ Բարձրագույն դատական խորհրդից ստացված գրության հիման վրա ոստիկանությունը ապահովում է Արսեն Նիկողոսյանի անվտանգությունը օրենքով սահմանված կարգով:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը 2 միլիարդ դրամ գումարը դատարանի դեպոզիտ հաշվին վճարելուց հետո ազատ է արձակվել: Այս ընթացքում Քոչարյանի խափանման միջոցը քննող մի քանի դատավորների թիկնապահ է տրամադրվել. այժմ ոստիկանությունն ապահովում է նաեւ Մարտի 1-ի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի անվտանգությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ