Դեքսամետազոն դեղամիջոցի օգտագործման ծավալները Հայաստանում կընդլայնվեն

Դեքսամետազոն դեղամիջոցը հենց առաջին օրերից Հայաստանում կիրառվել է եւ մենք քննարկել ենք, որ այդ դեղամիջոցի պակաս Հայաստանում չկա: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա բավականին մատչելի դեղամիջոց է, հենց առաջին օրից կիրառվել է, բայց դա կիրառելու որոշումը հիմնականում բժշկի որոշման որոշման շրջանակում է տեղի ունեցել: Բայց, քանի որ դրա հետ կապված հիմա ավելի շատ արձագանքներ կան, ենթադրվում է, որ մեր երկրում նույնպես այդ դեղամիջոցի օգտագործման ծավալները կընդլայնվեն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այդ դեղամիջոցը կարելի է կիրառել միայն բժշկի ցուցման դեպքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ