![]()
Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը գրառում է կատարել, թե «մի կետ կա՝ 82-ը, որտեղ Վենետիկը մեկ կարճ նախադասությամբ փաստել է՝ տղաներ եւ աղջիկներ՝ «Նախագիծը, որը դրել եք շրջանառության մեջ չի համապատասխանում այս կարծիքում նշված դիրքորոշմանը»։ Մնացածը՝ հեքիաթ, քարոզչություն ու էլ ինչ կուզեք: Վայելեք սա ու տապալեք սահմանադրական կարգը, յուրացրեք իշխանությունը։»
Տիկին Հովհաննսիսյանը կամ անգլերեն թարգմանելու խնդիր ունի, կամ․․․․ Իրականում 82-րդ կետում ափսոսանք է հայտնվել, որ «իր կարծիքի հաստատման օրը պատգամավորների կողմից շրջանառության մեջ դրված նախագիծը չի նախատեսում անցումային ժամկետ, ինչի առաջադրումը Կարծիքի առաջարկություններին համահունչ չէ (այսինքն՝ նախագծի առաջադրումը, շրջանառության մեջ դնելը), /82. The Commission regrets that a proposal for constitutional amendments was introduced in the Armenian Parliament on the day of the adoption by the Venice Commission of this Opinion, which proposal is not in line with the recommendations in this Opinion.
Եվ որ ամենակարևորն է՝ թե Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, թե ԵԽ գլխավոր քարտուղարը հերքում են «սահմանադրական կարգը տապալելու» մասին Արփինե Հովհաննիսյանի մեկնաբանությունը՝ «Վենետիկի հանձնաժողովն ընդունել է, որ 2015 թվականի Սահմանադրության համապատասխան դրույթների ամբողջական իրագործումը լեգիտիմ նպատակ է հետապնդում»։ Այսինքն՝ ԱԺ օրինագիծը բովանդակային առումով բացարձակ սահմանադրականության տիրույթում է։
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը գրառում է կատարել, թե "մի կետ կա՝ 82-ը, որտեղ Վենետիկը մեկ կարճ…
Posted by Styopa Safaryan on Monday, 22 June 2020
![]()