![]()
Փաշինյանին հայհոյելով մոտ 80հոգի հարձակվել են Հայկ Ստեփանյանի վրա.
Երեկ երեկոյան 22:30 սահմաններում հարձակվել են քաղաքական և հասարակական գործիչ Հայկ Ստեփանյանի վրա:
Ինչպես հայտնում են դեպքի ականատեսները, Հայկը եղել է մենակ, նրա վրա են հարձակվել մոտ 80 հոգի Երևանի Տիչինայի փողոցում: Մահակներով, մետաղե ձողերով, ոտքերով և ձեռքերով սկսել են հարվածել նրան: Ականատեսները ասում են, որ նրա վրա հարձակվողները ծեծելու ընթացքում սեռական հայհոյանքներ են հնչեցրել Վարչապետ Փաշինյանի հասցեին:
Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում հարձակում գործած մոտ 80 անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Կան նաև տեղեկություններ, որ Հայկ Ստեփանյանի վարած մեքենայի ուղղությամբ արձակվել են կրակոցներ, մեքենայի դիմապակին կոտրվել է:
Այս պահի դրությամբ կան մոտ 60 բերման ենթարկվածներ: Տասնյակ ականատեսներ ցուցմունք են տվել:
Հարվածների արդյունքում Ստեփանյանը տեղափոխվել է հիվանդանոց: Նա ունի բազմաթիվ վնասվածքներ, սակայն նրա կյանքին ոչինչ չի սպառնում։
![]()