Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Խորհրդարանը քիչ առաջ 89 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն իր ելույթում  ասաց, որ Հայաստանն արժանի է ունենալ հանրության վստահությունը վայելող Սահմանադրական դատարան և խորհրդանրանի պարտավորությունն է լուծել ՍԴ ճգնաժամը՝ ապահովելով բնականոնն  զարգացումը: Ասաց՝ այս նախաձեռնությունն արվում է հանուն Հայստանի Հանրապետության:

Նշենք, որ նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման կդրվի այսօր: Մինչ այդ պատգամավորները կարող են երեք ժամվա ընթացքում գրավոր ներկայացնել նախագծի վերաբերյալ իրենց առաջարկները:

Հիշեցնենք՝ ԱԺ Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան խմբակցությունները չէին մասնակցում ԱԺ արտահերթ նիստին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ