«Ձեր գրպանին են կպել, դու հիմա քեզ սպանում ես, բա որ ուրիշ բա՞ն լիներ» . որդեկորույս մայրը՝ Նաիրա Զոհրաբյանին

Հունիսի 14-ին ԱԱԾ-ի դիմաց օրենքի խախտմամբ հավաք անցկացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը ՔԿ-ում է: Այս մասին հաղորդագրություն է տարածել քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված արգելքն անտեսելու, սահմանված կարգի խախտմամբ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 104 հասցեում` ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի մոտակայքում, մի խումբ անձանց կողմից 2020 թվականի հունիսի 14-ին դիտավորությամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու, Երևան քաղաքի Նալբանդյան և հարակից Խանջյան փողոցները փակելու, երթևեկությունը խաթարելու,  նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի տարածումը կանխելու նպատակով սոցիալական հեռավորություն պահպանելու և հավաքը դադարեցնելու՝ ՀՀ ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարվում է նախաքննություն:

Միաժամանակ ՔԿ-ն հորդորում է արտակարգ դրության պայմաններում զերծ մնալ հավաքներ կազմակերպելուց և դրանց մասնակցելուց՝ պահպանելով օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված սահմանափակումները, որոնց չկատարումն առաջացնում է քրեական պատասխանատվություն:

Ձեր գրպանին են կպել, դու հիմա քեզ սպանում ես, բա որ ուրիշ բա՞ն լիներ. որդեկորույս մայրը՝ Նաիրա Զոհրաբյանին

Ձեր գրպանին են կպել, դու հիմա քեզ սպանում ես, բա որ ուրիշ բա՞ն լիներ. որդեկորույս մայրը՝ Նաիրա Զոհրաբյանին

Posted by Alternativ.am on Friday, 19 June 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ