«Խափանման միջոցը կապված է պարոն Ծառուկյանի տարիքի հետ…». Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից լրագրողներն այսօր խորհրդարանում հետաքրքրվել են, թե արդյո՞ք «Իմ քայլը» կասկածի տակ չի դնում դատարանի անաչառությունը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու իրողությունից հետո։

«Դատարանը մեղադրանքը հիմնավոր է ճանաչել: Խափանման միջոցը, իմ ենթադրություններով, կապված է պարոն Ծառուկյանի տարիքի հետ, կորոնավիրուսի առկայության հետ Հայաստանում: Միգուցե դատավորի կողմից դրանք հանդիսացել են ինչ-որ ձևով պատճառներ՝ խափանման միջոցն ընտրել այնպիսի միջոց, որը որ կապված չէ անձին ազատությունից զրկելու հետ: Սրա մասին է պետք խոսել, այս արձանագրումներն անել, որովհետև մեր քաղաքացիներից շատերի մոտ տպավորություն է, որ այն քրեական գործը, որի հետ կապված ԱԺ-ում տեղի ունեցան լսումներ և որոշում, դատարանը բաց թողեց պարոն Ծառուկյանին»,-նշեց Ալեն Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է դատական համակարգի անաչառ լինել-չլինելու հանգամանքին՝ ասաց․

«Դատական համակարգի՝ գոյություն ունեցող խնդիրները հայտնի են բոլորին, և մենք բազմիցս դրա մասին խոսել ենք, կարիք չկա ամեն դատական նիստից հետո գնահատական տալ՝ արդեն բոլորին հայտնի փաստի հետ կապված»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ