![]()
«Այսօր՝ ժամը 13-ին, հրավիրված է արտահերթ նիստ, որի ժամանակ պետք է փոխվի երկրի Մայր օրենքը: Ընդ որում, երեքժամյա ռեժիմ է սահմանված՝ առաջին ընթերցում, գնում ենք 3 ժամ քննարկում, հետո՝ երկրորդ ընթերցում: Ամբողջ աշխարհում Մայր օրենքը փոխելն ամիսների աշխատանք է՝ դեբատներ, քննարկումներ, քարոզարշավ, բանավեճեր։ Հայաստանում դա արվում է էդ ձևով, գալիս է խորհրդարան, առավոտ 9.30-ին իմանում ես, որ Սահմանադրությունը պետք է փոխվի ու փոխվում է Սահմանադրությունը: Սա լուրջ խնդիր է մեր միջազգային պարտավորությունների մասով»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա հիշեցրեց, որ իրենց խմբակցությունը դեմ է եղել Սահմանադրական հանրաքվեին, կոչ են արել ձևավորել «ոչի» շտաբ, այդ առաջարկն ընդունվել է քաղաքական ուժերի կողմից և չի ձևավորվել «ոչի» շտաբ: Սահմանադրական հանրաքվեն չեղարկվել է:
«Նույն բանն ուզում են անել խորհրդարանում, մենք մեծ հաշվով ասելիք չունենք, որովհետև նույն բաները չենք ասելու։ Չի բացառվում, որ մենք նիստին չմասնակցենք»,-ասաց Մարուքյանը:
![]()