«Եվս մեկ նվեր մեր պատանի երաժիշտներից…». Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի տեսանյութով և կից գրել․

«Եվս մեկ նվեր մեր պատանի երաժիշտներից։

Սուսերով պար. Արամ Խաչատրյան»։

Հիշեցնենք, որ այսօր Բուժաշխատողների օրն է։ Արսեն Թորոսյանն ավելի վաղ բուժաշխատողներին նվիրված տեսահոլովակ էր հրապարակել։

Մերօրյա հերոսների՝ բուժաշխատողների մասնագիտական օրը շնորհավորում ենք մերօրյա պատանի և երիտասարդ տաղանդների երաժշտական գեղեցիկ ուղերձով:Առողջ եղե՛ք, մաղթում ենք համավարակի արագ ավարտ:

Posted by Arayik Harutyunyan on Sunday, 21 June 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ