Համացանցում հայտնվել է հրազենով հանրահավաքի մասնակցող Ծառուկյանի տեսագրությունը

Համացանցում տարածվել է դեռևս 2012 թվականի ապրիլի 13-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավի մասին մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավին մասնակցում է զենքով: Այստեղ խնդիրն այն չէ, զենքն օրինական է, թե ոչ։

Խնդիրն այստեղ ամենևին դա չէ: Խնդիրը հենց զենքով քարոզարշավի փաստն է ինքնին: Ծառուկյանը շրջում է թիկնապահների բավական պատկառելի քանակությամբ, և անկասկած է, որ նրանք էլ զինված են օրինական զենքերով:

Երբ զինված է թիկնապահը, դա միանգամայն հասկանալի ու բնական է, թեև ընդհանրապես անբնական է թիկնապահների բազմությունն ինքնին: Բայց առավել քան անբնական է, երբ Ծառուկյանն է զենքով դուրս գալիս ժողովրդին ընդառաջ: Ինչի՞ց կամ ումի՞ց է վախենում ԲՀԿ առաջնորդը, ո՞ւմ դեմ է նա զինված:

Չի՞ վստահում նա իր թիկնապահներին, թե՞ պարզապես զենքի առկայությունը խոսում է ԲՀԿ առաջնորդի արժեհամակարգի, քաղաքականության և բիզնեսի մասին նրա պատկերացումների, հասարակական կյանքի մասին նրա աշխարհընկալման, մտածողության մասին:

Զենքո՞վ է պատրաստվում Գագիկ Ծառուկյանը ժողովրդավարություն հաստատել Հայաստանում և փոքր ու միջին բիզնեսի շահերը պաշտպանել՝ լինելով օլիգարխ, թե՞ նա զենքով պատրաստվում է դիմագրավել ընտրակեղծիքներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ