![]()
KFC-ն հիմնադրել է 65-ամյա գնդապետ Սանդրեսը:
Սանդրեսն ամբողջ կյանքում երազում էր իրավաբան դառնալ և ուսում ստանալու համար գիշեր-ցերեկ աշխատում էր։ Սակայն կարիերան ձախողվում է, երբ առաջին գործի ժամանակ վիճում է իր պաշտպանյալի հետ և զրկվում փաստաբանի լիցենզիայից։
Դրանից հետո նա աշխատում է որտեղ պատահի, գումար է հավաքում ու այդ գումարով բացում է փոքրիկ ռեստորան։ Այստեղ կրկին նա հաջողության չի հասնում քանի որ գլխավոր մայրուղին տեղափոխում են և ռեստորանը փակվում է։ Նրա կինը կարծում էր, որ ամուսնացել է անհաջողակի հետ, ուստի վերցնում է աղջկան և հեռանում:
65 տարեկանում Սանդրեսին ուղարկում են թոշակի ընդհամենը 105$-ով:
Այս իրավիճակում Սանդրեսը իրեն հարցնում է. «Ի՞նչ ունեմ ես, որ կարող եմ մարդկանց տալ և դրա դիմաց գումար ստանալ»։ Մտածելով այս հարցի շուրջ՝ նա հիշում է, որ գիտի հավ պատրաստելու բաղադրատոմս։
Որոշում է ռեստորանների միջոցով օգտագործել իր բաղադրատոմսը և գումար վաստակել։ 65֊ամյա «անհաջողակը» շրջում է ռեստորաններով՝ փորձելով նրանց վաճառել իր բաղադրատոմսը։ Ոչ ոք չի ցանկանում գնել, սակայն նա չի հանձնվում։ 1006 ռեստորան այցելելուց և 1006 մերժում ստանալուց հետո նա կնքում է իր առաջին պայմանագիրը։
Եթե մտածում եք, որ ձեր կյանքում ամեն ինչ սխալ ուղղությամբ է գնում, ապա դուք հակառակ ուղղությամբ գնացեք։ Նայեք KFC-ի լոգոյի վրա պատկերված գնդապետ Սանդրեսին և երբեք մի հանձնվեք:
![]()