«Կառուցենք Հայաստանը Նորովի» ․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացված է Հայաստանում այս պահին կառուցվող ճանապարհները։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ մեկնարկել է Պարզ լիճ տանող 5,6 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:

Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Հ-73 Պարզ լիճ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ3+900-կմ9+500 հատվածի հիմնանորոգումը կատարում է «Շինպլյուս» ՍՊ ընկերությունը։

Հիմնանորոգման շրջանակներում նախատեսվում է իրականացնել հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում, արհեստական կառուցվածքների իրականացում, ազդանշանային սյուների և նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշման աշխատանքների իրականացում:

Հ-73 Պարզ լիճ հանրապետական նշանակության ճանապարհը զբոսաշրջային կարևորագույն ուղի է։ Այն մի քանի տասնամյակ չէր վերանորոգվել։ Ճանապարհի վերականգնումը կնպաստի գեղատեսիլ այս վայրում զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։

#ԿառուցենքՀայաստանըՆորովի

#ԿառուցենքՀայաստանըՆորովի

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Friday, 19 June 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ