![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ի ցույց է դնում Վանեցյանի պաշտոնավարման և պաշտոնավարումից հետո ասված խոսքերը։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին «Հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպումներ է ունեցել կուսակցության նորագիր անդամների և համակիրների հետ, որոնց ընթացքում տրվել են համաճարակի սպառնալի տարածման պատճառների, երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական իրավիճակի գնահատականները, ներկայացվել է պետական կառավարման խորացող համակարգային ճգնաժամի հաղթահարման ուղիները, քննարկվել են կուսակցության գաղափարական-քաղաքական սկզբունքներն ու արժեքները հասարակության բոլոր շերտերին հասցնելու նպատակով իրականացվող քարոզչական աշխատանքներին մասնակցության գործնական հարցեր:
Անհատական և խմբային ձևաչափերով անցկացված բազմաթիվ հանդիպումները, որոնց մասնակցել են Երևանից և տարբեր մարզերից, անցել են աշխույժ, անկաշկանդ մթնոլորտում` հնարավորություն ընձեռելով մասնակիցներից յուրաքանչյուրին հայտնելու իր կարծիքն ու առաջարկները ներկա վարչախմբի ձախորդ կառավարման աղետալի հետևանքները չեզոքացնելու, Հանրապետությունը կայուն զարգացման հուն տեղափոխելու վերաբերյալ:
Կուսակցության նախագահն ընդգծել է. «Մենք ունենք իշխանափոխության ճանապարհային քարտեզ, սակայն իշխանության գալն ինքնանպատակ չէ, առանցքայինը պետության և հասարակության շահի ապահովումն է։ Սպառված և ժողովրդի սթափ դատող մեծամասնության վստահությունը մսխած ներկայիս վարչախումբը պետք է հեռանա անցնցում ճանապարհով` գիտակցելով, որ անհեռանկար և վտանգավոր է հասարակության իրական սպասումները նենգափոխել իբրև թիրախ ընտրված առանձին անձանց քրեական հալածանքներով և աղմկոտ ու ցուցադրական դատավարություններով:
Վանեցյա՞ն, բա պատվից էիր խոսում…
Posted by Taron Chakhoyan on Sunday, 21 June 2020
![]()