«Հանրությունը ևս պետք է դատի Ծառուկյանին, պետք է դատի մեղադրելով ու երբ ժամանակը գա, նաև՝ քվե չտալով…»․ Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Այն, որ հարուցված քրեական գործի շրջանակներում Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժեց, դա դեռևս ոչինչ չի նշանակում, առավել ևս Ծառուկյանին ու վերջինիս շրջապատող մանդատ ունեցող թիկնապահ դարձած ԱԺ պատգամավորներին առիթ չի տալիս ժողովրդի ու լրատվամիջոցների առաջ ներկայանալ սրբի տեսքով…

Անկախ նրանից, թե ինչ հանգուցալուծում կստանա հարոուցված քրեական գործը, ով կկալնավորվի, ով պատասխանատատվության կենթարկվի կամ չի ենթարկվի, Ծառուկյանի ու վերջինիս շրջապատողների դատավորը հայ ժողովուրդն է…

Իսկ ո՞վ չգիտի բաժանված ընտրակաշառքների մասին, իսկ ո՞ր մի գիտակից քաղաքացին տեղյակ չէ կեղծված ընտրություններից… ինչքան էլ Ծառուկյանն ու թիմակիցները փորձեն հերքել ու թևերը կտրած հրեշտակի դեմքով ներկայանալ, մենք երկնքից չենք իջել այս երկրի վրա, ու շատ լավ գիտենք ինչ է տեղի ունեցել վերջին՝ առնվազն 20 տարում…

Քանի կար, ՂԱԶԱԳՐԵՐՆ էլ իրանք չէին գրել…

Իսկ կատարած տնտեսական հանցագործությունների ու չվճարված միլիարդավոր հարկերի մասով Ծառուկյանն արդեն իսկ պատասախանատվությունը փորձում է բարդել կառավարիչների վրա…

Ինչ է ստացվում, նույն կառավարիչների աշխատանքի բիզնես գործունեության արդյունքում ստացված միլիարդավոր եկամուտները Ծառուկյանինն են, բայց չվճարված հարկերի հետ վերջինս կապ չունի…

Այո, բացի իրավական գնահատականից և քրեական գործերի արդյունքներից, հենց ինքը՝ հանրությունը ևս պետք է դատի Ծառուկյանին ու վերջինիս թիմակիցներին:

Պետք է դատի չաջակցելով, պետք է դատի մեղադրելով ու երբ ժամանակը գա, նաև քվե չտալով…

Ծառուկյանը հնարավոր է և ապացույցների քիչ կամ ոչ հիմնավոր լինելու կամ դատական համակարգի ոչ անաչառության պատճառով չկալանավորվի, բայց դա չի նշանակում, որ վերջինս՝ ինչպես և Սերժը, սուրբ է, կամ ընտրություն չի կեղծել…

Այն, որ հարուցված քրեական գործի շրջանակներում Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժեց, դա դեռևս…

Posted by Taron Chakhoyan on Sunday, 21 June 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ