![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.
ՀՀ գերագույն գլխավոր մերժվածը կայքերից մեկին տված հարցազրույցի ժամանակ ասել է. « Եթե 2016 թվականին Արցախի օդային տարածքը պաշտպանված չի եղել, այդ ինչպե՞ս է պաշտպանության բանակը խոցել հակառակորդի 20 թռչող սարք, 2 ուղղաթիռ…»
Հիշեցնեմ, որ մերժվածի նշած 2 ուղղաթիռներից մեկը խոցվել է նռնականետով: Սա նման էր քարով կամ ասենք՝ ձեռքի նռնակով ուղղաթիռ խոցելուն: Այսինքն նռնականետով ուղղաթիռ խոցման հավանականությունը շատ քիչ էր։ Մեր տղաներին հաջողվեց դա անել բարձր պրոֆեսիոնալիզմի եւ մարտական ոգու շնորհիվ:
Հա ու չենք էլ մոռացել, թե ինչպես էր մեր հովիվը որսորդական հրացանով ԱԹՍ խոցել…
Այսինքն այն, որ հակառակորդը տգետ էր ու չէր տիրապետում իր իսկ տեխնիկային, դա միանշանակ էր… չպայթած սմերչներն ու դրանց թողած հետքերն էլ դրա վառ ապացույցն են…
Բանակաշինությունից ու բարոյականության սահմաններից հոխորտացող մերժվածը մոռացել է սոված, առանց համազգեստ ու առանց փամփուշտ մնացած զինվորների մասին…
Այո, վաղուց արդեն ոմանք անցել են տրամաբանության և բարոյականության սահմանները:
![]()