![]()
Նոր կորոնավիրուսի դեմ ուղղված պայքարի հերթական միջոցառումը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն ու ոստիկաններն անցկացրել են Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, մշտադիտարկման արդյունքում պարզ է դարձել, որ հիմնականում դիմակները սխալ են կրում տարեց քաղաքացիները, նաև չեն պահպանում սոցիալական հեռավորություն և առաջացնում մարդկային կուտակումներ, իսկ կտորե դիմակներ ավելի հաճախ կրում են երիտասարդները։
«Տեսչական մարմնի տեսուչների բացատրական աշխատանքների արդյունքում թերությունները շտկվել են տեղում։
Քաղաքացիներին առաջարկվել է կտորե դիմակները նույն պահին փոխարինել տեսուչների կողմից տրամադրված բժշկական դիմակներով։
Շրջայցերը շարունակվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
![]()