![]()
Ազգային անվտանգության ծառայությունը երեկ կեսօրին խուզարկություն է իրականացրել Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդևան Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին պատկանող կառույցներում:
Մասնավորապես, ժամը 12-ին մտել են Վարդևան Գրիգորյանի տուն, նույն օրը նաև խուզարկել են Վարդան Ղուկասյանի գրասենյակը:
Վարդևան Գրիգորյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ խուզարկության ժամանակ ինքը տանը չի եղել, ԱԱԾ աշխատակիցները ցույց են տվել խուզարկություն իրականացնելու փաստաթուղթ և կատարել որոշակի գործողություններ:
Պատգամավորի խոսքով՝ առգրավել են իր այփադը և թոռների հեռախոսները:
Վարդան Ղուկասյանի հետ կապ հաստատել չհաջողվեց: ԱԱԾ-ից տեղեկությունները դեռ չեն մեկնաբանում:
աղբյուրը՝ Factor.am
![]()