« Մեհրիբան Ալիևա, դու չես կարող առաջին տիկին լինել» . Ադրբեջանում կանայք բողոքի են դուրս եկել


Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը տեղեկացնում է .

«Ադրբեջանում երկու օր է ինչ սկիզբ է առել հակաոստիկանական տրամադրություններ։Գյանջայի բանտում դատապարտյալների խոշտանգման տեսագրությունը համացանցում հայտնվելուց հետո դատապարտյալների կանայք և մայրերը բողոքի ակցիա են իրականացնում։

Նրանք տարբեր տեսակի կոչ-պահանջներով են հադես եկել, բայց ամենահետաքրքիրն այն է, որ դիմել են Մեհրիբան Ալիևաին, ասելով, որ « Մեհրիբան Ալիևա, դու չես կարող առաջին տիկին լինել»։

Մեկ այլ բողոքի ակցիա էլ տեղի ունենում կրկին ընդդեմ ոստիկանների, ովքեր հարձակվել են մի քաղաքացու ավտոմեքենայի վրա, ջարդել մեքենան, այնպես ծեծլ քաղաքացուն , որ 32 ատամներից մնացել է 8 ատամ բերանում։

Մի խոսքով հեչ լավ չեն Ալիևի գործերը ներքին քաղաքական կյանքում։ Ամեն տեղ խնդիրներ են»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ