«Դիպուկահարները պետք է վարչապետի անվտանգությունն ապահովեն, բա հո իմ անվտանգությունը չեն ապահովելու՞…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր գրառումով, որտեղ անդրադարձել է սոցացանցերում քննարկամ առարկա դարձած վարչապետի անվտանգությունն ապահովող դիպուկահարներին։

Վարչապետի անվտանգությունը հսկող դիպուկահարների համար վայնասուն կապելու իմաստը ո՞րն է…

Դիպուկահարները պետք է վարչապետի անվտանգությունն ապահովեն, բա հո իմ անվտանգությունը չեն ապահովելու՞…

Փաստացի երկրի ղեկավարն է, իսկ պատերազմական իրավիճակում ինչպես ամրագրված է սահմանադրությամբ, երկրի Գերագույն գլխավոր հրամանատարը…

Թե բա վախենում է…

— Տո պիտուխ, գիշերը քնելուց առաջ տանդ դուռը բաց ես թողնու՞մ

— Չէ

— Բա չլինի վախենու՞մ ես, թե՞ դու վախեցող տղա չէիր…

Էդ վայնասունին վերջ տվեք, կան անվտանգության նորմեր, որոնք պետք է ձեռնարկվեն երկրի ղեկավարի անվտանգությունն ապահովելու համար…

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ