Ռոմանտիկ խոստովանություն եւ սպասված լուր. Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը բացահայտել են իրենց երեխայի սեռը

Հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը` Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը, որդի են ունենալու: Այս մասին պարզ է դարձել «Արմենիա TV»-ի «Խոստովանություն» ռոմանտիկ երեկոյի շրջանակում, որի ընթացքում Միհրանը Արփիին սիրո խոստովանություն արեց երգերի տեսքով ու վերհիշեց իրենց սիրո գեղեցիկ ճանապարհն` իր բոլոր բարդություններով: Երգիչը խոստովանեց.

«Նույնիսկ եղավ ժամանակ, որ բաժանվել էինք… բայց մեր սերն ավելի ուժեղ գտնվեց, ու հասկացանք, որ առանց իրար չենք կարող»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ