Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի Մխեյան, Վիգեն Հովսեփյան եւ Դեր Հովա — «Խորոտիկ-մորոտիկ»

Սոֆի Մխեյանը ծնվել է 1984 թվականի ապրիլի 8-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Սովորել է Երևանի Թելմանի անվան թիվ 13 միջնակարգ դպրոցում, ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը, ապա սկսել է երգել «Դո Ռե Մի» դպրոց-ստուդիայում։ Հետագայում ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան քոլեջի դաշնամուրային բաժինը, բարձրագույն կրթություն ստացել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում։ Արդեն ուսանելու տարիներին Սոֆին հայրենիքում ուներ երկրպագուների մեծ բանակ, երգի պետական թատրոնում հանդես էր գալիս որպես մենակատար, մասնակցում էր մի շարք մրցույթների։

Երգչուհու առաջին տեսահոլովակը նկարահանվել է «Իմ ընկեր» երգի հիման վրա, այնուհետև նկարահանվել են «Սեր», «Նայիր իմ աչքերին», «Օրը և ներկան», «Արժանի է» (դուետ Սիրուշոյի հետ), «Որտեղ գտնեմ», «Լույս խավարում» (հետագայում նաև ռեմիքս տարբերակը), «Պետք չես», «Ճանաչիր», «Կարոտի երազ», «Հաճախ ժպտա», «Ուզում եմ խոսել», «Մամա», «2012», «Հայաստանի երգ» և «Երազում» երգերի տեսահոլովակները:

2005 թվականին Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ Սոֆի Մխեյանը արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին:

2007 թվականին լույս է տեսել երգչուհու առաջին՝ «Կյանքը քո» ձայնասկավառակը: Վերջինս իր անվանումն ստացել է նրանում տեղ գտած համանուն երգի հիման վրա, որի հեղինակը հենց ինքը՝ երգչուհին է: Նույն թվականին Սոֆիի «Օրը և ներկան» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը Ազգային երաժշտական մրցանակաբաշխության շրջանակներում արժանացել է «Տարվա հիթ» մրցանակին, ապա ԱՄՆ-ում անցկացվող «Անուշ» մրցանակաբաշխության ժամանակ երգչուհու առաջին ձայնասկավառակը արժանացել է «Տարվա լավագույն փոփ ալբոմ» մրցանակին:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ