«Վերջում պարզվելու է խոհանոցային փեսայի տեսաուղերձների սցենարը գրում է Դիանա Գրիգորյանը, Միշիկն էլ Սերժի հետ ոչ մի կապ չունի…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Միքայել Մինասյանի վերջին տեսաուղերձին՝ կատարելով հետևյալ գրառումը…

Վերջում պարզվելու է խոհանոցային փեսայի տեսաուղերձների սցենարը գրում է հենց ինքը՝ Դիանա Գրիգորյանը:

Վերջին եթերներում կպարզվի որ այն կինը, ում հետ Միշիկը ամունացած է, իրականում Սերժի դուստրը չէ, Միշիկն էլ Սերժի հետ ոչ մի կապ չունի:

Հետո կբացահայտվի, որ Սերժն էլ վաղուց մահացել է, ու վերջինիս այս տարիների ընթացքում փոխարինել էր ռուսական КГБ-ի արդեն հայտնի Վորոնեժից ուղարկված գործակալը։

Սակայն դրա մասին դեռևս տարիներ առաջ իմացել է Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս շատաժ անելով ստիպել է կատարել իր հրամանները:

Հիմա էլ, հեղափոխության միջոցով իշխանության գալով Նիկոլ Փաշինյանը Սորոսի փողերով բոլոին խաբում է, թե կորոնավիրուս կա, ու Բիլ Գեյցի հետ փայ մտնելով ուզում է բոլորին չիպավորել… Զոմբիների բանակ է սարքում, ուզում է աշխարհին տիրանալ։

Իսկ վերջին տեսաուղերձում խոհանոցային փեսան կպատռի բոլորի դիմակն ու ի ցույց կդնի ողջ աշխարհին, որ իրականում Սերժը շատ լավն ու բարի էր, նա ընդամենը չուզենալով կատարում էր Փաշինյանի Նիկոլի հրամանները…

Վերջում էլ երկնքից 3 խնձոր կընկնի, 3-ն էլ խոհանոցային փեսայի գլխին։ Դե ինքն էս ամեն ինչի մեջ շահ չունի, 3 խնձորի եղածն ինչ է, որ գոնե դա չստանա…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ