![]()
ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Գիտե՞ք Միշիկը ինչի է նեղված։ Մի քանի օր առաջ կալանք է դրվել Վիրջինյան կղզիների օֆշորում գտնվող նրա հաշվի վրա, որտեղ 7 միլիոն դոլար կա։
Զգում է, որ հեսա ժիլետը պիտի ծախի, որ նոր վիդեո նկարի։
Հիշեցնենք, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը շարունակել է Հայաստանի գործող իշխանությունների դեմ մեղադրանքներով տեսահոլովակների շարքը: Հունիսի 20-ին հրապարակված նոր մեղադրանքները կապված էին Գյումրիում մաքսատան կառուցման հետ։
Ըստ Մինասյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության որոշմամբ, առանց մրցույթի թույլատրել է «Ատրիում թիմ» ընկերությանը մոտ 2 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ նախագծի շրջանակներում կազմակերպել բոլոր հաշվարկային և նախագծային աշխատանքները: Մինասյանի խոսքով՝ նշված ընկերությունը լիցենզիա չի ունեցել եւ երբեք չի մասնակցել որեւէ մրցույթի եւ չի կատարել որեւէ խոշոր պետական աշխատանք:
Մինասյանը հայտարարել է, որ ընկերությունը համապատասխան մարմիններից արտոնագիր է ստացել նախորդ տարի՝ օգոստոսի 26-ին։
«Ըստ շրջանառվող լուրերի ՝ ընկերությունը ուղղակիորեն կապված է ՊԵԿ նախագահի տեղակալ Աննա Հակոբյանի մտերիմ ընկերուհի Շուշան Ներսիսյանի հետ», – ասել է Մինասյանը: Նախկին դիվանագետի խոսքով՝ նախագծային աշխատանքների արժեքը կազմել է 30 մլն դրամ, որն ավելի ուշ աճել է մինչեւ 180 մլն դրամ։
![]()