Նիկոլ Փաշինյանը բժշկական դիմակներ է բաժանում քաղաքացիներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբոսնում է Երևանի  փողոցներում և դիմակներ բաժանում  հանդիպող քաղաքացիներին։ ՀՀ վարչապետը նաև շնորհակալություն է հայտնում քաղաքացիներին դիմակ կրելու համար։ Վարչապետը քաղաքացիներին հորդորում է դիմակը ճիշտ ձևով կրել։

Քաղաքացիներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնում Փաշինյանին և իրենց երախտիքի խոսքը հայտնում ծավալած աշխատանքի համար։  Որոշ քաղաքացիներ իրենց հուզող հարցերով նաև մոտեցան Փաշինյանին։

Հայաստանում հունիսի 20-ին, ժամը 11: 00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19708 դեպք, որոնցից 8854-ն` առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան  332  դեպք:

Կարճ շրջայց Էրեբունի վարչական շրջանում։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Saturday, June 20, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ