![]()
Այսօր կայացել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստը, որն անցկացվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում: Նիստին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ լսել են վարչապետի ելույթը, հնչել են հարցեր: Ըստ Սիմոնյանի՝ հաջորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստ հրավիրվի: Կքննարկվի՞ արդյոք սահմանադրական փոփոխությունները հարցը. հետաքրքրվել են լրագրողները՝ հիշեցնելով, որ նախագիծը շրջանառվեց մինչ Վենետիկի հանձնաժողովից պատասխան ստանալը:
«Ես կարծում եմ՝ երկուշաբթի կամ երեքշաբթի կլինի կարծիքը, քննարկման փուլում արդեն այդ կարծիքը կլինի»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
Լրագրողները հիշեցրել են, որ առաջարկվող տարբերակով Հրայր Թովմասյանը շարունակելու է պաշտոնավարել, մինչդեռ «Իմ քայլ»-ի առաջարկած լուծման առաջին տարբերակի դեպքում նա չպետք է պաշտոնավարեր: Ինչպե՞ս է ճգնաժամը լուծվելու երկու տարբեր սցենարով:
«Եկեք չշտապենք, որովհետև զարգացումները տարբեր լուծումներ են տարբեր ժամանակներում առաջարկում: Իրավիճակը փոխվում է: Քննարկման փուլում կարող է շատ բան փոխվել: Եկեք չշտապենք»,- ասել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ ցանկացած արտառոց բան շարունակելու են քննարկել հանրության հետ:
Սենսացիոն հայտարարություն չունեն, այսօրվա հանդիպումը հերթական հանդիպումը կարելի է համարել:
![]()