![]()
Այսօր առավոտյան ուժեղ քամու հետևանքով Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Գեղանիստ գյուղը մեծ վնասներ է կրել:
Գեղանիստի գյուղապետ Սենիկ Մարտիրոսյանը SHANTNEWS.am-ին հայտնել է, որ քամին պոկել, տարել է շուրջ 40 տան տանիք, վնասվել են նաև անասնագոմեր, փլուզվել են պարիսպներ:
Քամին, ըստ գյուղապետի, այնքան ուժեղ է եղել, որ վնասել է անգամ գյուղի գերեզմանատան գերեզմանաքարերը: Գյուղում աշխատում են Շիրակի մարզային փրկարարական ջոկատները:
Շիրակի մարզում երրորդ օրն անընդմեջ քամիներ են, անձրև ու կարկուտ: Նախորդ օրերին անձրևաջրերը վնասներ են հասցրել Գյումրիի մի շարք թաղամասերի՝ ջրածածկ են եղել փողոցներ, տներ, տնամերձ հողամասեր ու ավտոտնակներ:
Իսկ կարկտահարությունից ամենաշատը տուժել է Ախուրյան խոշորացված համայնքի Այգաբաց գյուղը:
![]()
![]()
![]()
![]()
աղբյուրը՝ ShantNews
![]()