![]()
Ինչպես արդեն հայտնել էինք, «Իմ քայլը» խմբակցությունն այսօր նիստ է հրավիրել, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կառավարության անդամները ի՞նչ գործ ունեն խմբակցության նիստին»,- հարցրել են լրագրողները վարչապետին:
Նիկոլ Փաշինյանը չի պատասխանել լրագրողների հարցերին:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել է, որ վարչապետի փոխարեն ինքը կպատասխանի հարցին, բայց ավելի ուշ՝ նիստից հետո:
Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում:
![]()