![]()
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, կուսակցականներ Արմեն Եղիազարյանը և Տարոն Սիմոնյանը այսօր հանդիպում են ունեցել ՀՀ երկրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Հանդիպումը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի առանձնատանը։ Մեր տեղեկություններով՝ քննարկել են ներքաղաքական իրադարձություններին առնչվող մի շարք հարցեր։
Հիշեցնենք, որ Լուսավոր Հայաստան, գործող ընդդիմադիր կուսակցություն է Հայաստանում։ Նախագահն է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյան։ 18 պատգամավորներով ներկայացված է 7-րդ գումարման ազգային ժողովում։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Երևանում՝ կուսակցության հիմնադիր համագումարով։
Կուսակցության խորհրդի անդամներ են Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանը, Դավիթ Խաժակյանը, Գրիգորի Դոխոյանը, Կարեն Սիմոնյանը, Մանե Թանդիլյանը, Նորայր Մովսիսյանը, Գևորգ Գորգիսյանը, Արտակ Ոսկանյանը, Ջիվան Նադարյանը և Հայկազ Սիմիկյանը։
![]()