![]()
ԲՀԿ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը րոպեներ առաջ դատարանում ցուցմունք տալու ժամանակ վատացել է։ Դատարան «Շտապօգնություն» են կանչել: Այս մասին SHANTNEWS-ին հայտնեց Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Աբրահամ Մանուկյանին կալանավորելու միջնորդության քննարկումը երեկ հետաձգվեց: Դատական նիստը շարունակվել էր այսօր` ժամը 17։00-ին։
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար։
![]()