![]()
Ֆրանսիական Շարանտա դեպարտամենտում սատկել է Մորիս անունով հայտնի աքաղաղը, որին 2019թ. դատարանը պաշտոնապես թույլատրել էր ծուղրուղու կանչել վաղ առավոտից: Այդ մասին տեղեկացնում է France Bleu ռադիոկայանը:
Մորիսի տիրուհու՝ Կորին Ֆեսոյի խոսքով՝ աքաղաղը 6 տարեկան էր:
«Դա կոտրեց իմ սիրտը: Մենք նոր աքաղաղ գնեցինք ու նրան նույնպես կոչեցինք Մորիս, նա նույնպես լավ է ծուղրուղու կանչում, բայց երբեք չի դառնա մեր Մորիսը»,- ասել է Ֆեսսոն:
Մի քանի տարի առաջ տեղացիները Մորիսին ու նրա տիրուհուն դատի էին տվել այն բանի համար, որ աքաղաքը վաղ առավոտից խանգարում է մարդկանց քնել:
2017թ. երկու հայց էր կազմվել Ֆեսոյի դեմ 155 հազար մարդու ստորագրությամբ: 2019թ. հուլիսին դատը վերջապես դատը կայացել էր, բայց ոչ ոք չէր ներկայացել դրան:
Արդյունքում՝ 2019-ի սեպտեմբերի 5-ին դատարանը պաշտոնապես թույլատրել էր Մորիսին ծուղրուղու կանչել:
![]()
![]()