ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանին կրկին տուգանեցին՝ դիմակ չկրելու համար

Դիմակ չկրելու համար ոստիկանները կրկին վարչական իրավախախտման արձանագրություն կազմեցին ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նկատմամբ:

Պատգամավորը լրագրողների ներկայությամբ ստորագրեց արձանագրությունը, որով պարտավորվում է դիմակ չկրելու համար վճարել 10 000 դրամ:

Նա նշեց, որ բողոքարկելու է որոշումը և միայն դատարանում կնշի, թե ինչու դիմակ չի կրում: Նա հավելեց, որ դա կապված է առողջական խնդիրների հետ:

ԱԺ պատգամավորը հիմա գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց, որտեղ շարունակվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության քննությունը:

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ