![]()
Տարոն Չախոյանն իրֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.
Ղազագրով դրսից «ՏՂԱ ԲԵՐՈՂՆԵՐԸ»
«Միացյալ Ռուսաստան» կուսակցության Գլխավոր խորհրդի Նախագահության՝ միջազգային գործունեության հարցերով Հանձնաժողովը հայտարարություն է տարածել` հույս հայտնելով, որ ԲՀԿ-ի ու ԾԱռուկյանի շուրջ ծավալված կոնֆլիկտը շուտով կհանգուցալուծվի` ՝ օրենքի տառին խստագույնս համապատասխանությամբ, քաղաքական բազմակարծության և հասարակական գործունեության ազատության սկզբունքների հարգմամբ:
Համապատասխան շեֆին ՂԱԶԱԳԻՐ գրողները հիմա էլ ռուսներին են գրել, բայց ասեմ որ զուր է, դրսից տղա բերելու ձեր ջանքերրը զուր են…
էս հողի վրա օտարը տեղ չունի, օտարին էլ հայրենիք չունենք տալու։
էս երկրի, քարի, հողի, ջրի, սարի ու ձորի տերը հայն է…
Էն հայն է, որ բազմիցս մերժել ու մերժելու է ձեր շեֆերին ու ձեր ՂԱԶԱԳԻՐ գրող տեսակը։
Մերժել է ու էլի մերժելու է սեփական շահի համար ձեր քծնող տեսակը, հայրենիքն ու պետությունը օտարին սեփական շահի համար հանձնող ձեր տեսակը…
Չէ, մենք երկիր չունենք օտարին տալու համար, բայց Ձեզ նման բազմաթիվ ՂԱԶԱԳԻՐ գրողներ ունենք, որոնց մեծ հաճույքով կհանձնենք….
ՀԳ. Հետաքրքիր է, ռուսներին տված ՂԱԶԱԳՐԻ մեջ ի՞նչ «հայհոյանք եք կերել»…
![]()