![]()
Դիմակ չկրելու խնդիր չկար, ուղղակի ականջիս վրա էր. հենց այդ պահին տեղեկացա, որ առողջապահության նախարարն ասել է, որ կտորից դիմակները եւս վնաս են, փորձեցի ճշտել, թե ում մոտ կա բժշկական դիմակ, որ հտեւենք նախարարի հորդորին:
Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, դատարանի դիմաց NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը, որն քիչ առաջ ոստիկանները տուգանվել էին դիմակ չկրելու համար 10 հազար դրամով:
«Ուղղակի թող կողմնորոշվեն եւ բնակչությանը ճիշտ հայտնեն՝ հիմա դնեն, չդնեն, կրեն, չկրեն, վնաս է, վնաս չի»,-ասաց նա՝ հավելելով. «Հիմա արձնագրություն է կազմվում, ոստիկանները կատարում են իրենց գործը»:
![]()