Ծառուկյանի վարորդը դատարանի մուտքի մոտ տուգանվեց դիմակ չկրելու համար

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մուտքի դիմաց դիմակ չկրելու համար ոստիկանները տուգանեցին Ծառուկյանի վարորդին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքից դուրս եկավ Գագիկ Ծառուկյանը՝ ևս մեկ անգամ նշելով, որ գործը շինծու է:

Լրագրողների մյուս հարցերին, կապված որդու դեմ հարուցված քրեական գործի և դիմակ չդնելու հետ, չպատասխանեց:

Ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել դատարանին: Այդ մասին լրագրողներին հայտնեց Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը:

Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ: Բուն կալանքի միջնորդության  քննությանը դեռ չեն հասել:

Բացի այդ, պաշտպանը հայտնեց, որ ողջամիտ ժամկետ են ուզել, որպեսզի կարողանան լիարժեք պաշտպանվել:

Նրա խոսքով` հավանաբար 2-3 ժամից պարզ կլինի՝ իրենց միջնորդությունը բավարարվելո՞ւ է, թե՞ ոչ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ