![]()
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքից դուրս եկավ Գագիկ Ծառուկյանը՝ ևս մեկ անգամ նշելով, որ գործը շինծու է:
Լրագրողների մյուս հարցերին, կապված որդու դեմ հարուցված քրեական գործի և դիմակ չդնելու հետ, չպատասխանեց:
Նստեց իր մեքենան և հեռացավ:
Ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել դատարանին: Այդ մասին լրագրողներին հայտնեց Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը:
Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ: Բուն կալանքի միջնորդության քննությանը դեռ չեն հասել:
Բացի այդ, պաշտպանը հայտնեց, որ ողջամիտ ժամկետ են ուզել, որպեսզի կարողանան լիարժեք պաշտպանվել:
Նրա խոսքով` հավանաբար 2-3 ժամից պարզ կլինի՝ իրենց միջնորդությունը բավարարվելո՞ւ է, թե՞ ոչ:
![]()