![]()
«Բարձր վարկանիշ ունեցող դատավորն այսքան ժամանակահատվածում Ալեքսանդր Ազարյանից հետո, ըստ էության, քննություն կատարեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով և գտավ, որ բողոքը պետք է բավարարվի:
Իհարկե, 2 մլրդ դրամ գրավը ՀՀ-ում աննախադեպ չափ է: Ամեն դեպքում կարևոր է, որ տվյալ գործով գրավը պետք է ճանաչվեր թույլատրելի: Սա ակնհայտ էր ցանկացած իրավաբանի համար. այն փաստական հանգամանքները, որ կային գործում, այն, որ Քոչարյանը 5 ամիս գտնվում է ազատության մեջ և չի խոչընդոտել ու չի թաքնվել քննությունից, այն, որ Քոչարյանը 2018թ. ամռանն իր նախաձեռնությամբ է եկել Հայաստան, գիտակցելով է եկել, թե ինչ է սպասվում: Ու մինչև նիստն ասել է, որ պայքարելու է իր իրավունքների համար:
Ինչ վերաբերում է դատարանի կողմից բողոքը մասնակի բավարարելուն, դա վերաբերում էր անձնական երաշխավորությամբ կալանքը փոխելուն»,-պարզաբանեց Արամ Վարդևանյանը:
Ինչ վերաբերում է գրավի չափին և Քոչարյանի այն պնդմանը, թե իր ամբողջ շարժական ու անշարժ գույը կալանքի տակ է, Վարդևանյանն ասաց, որ եթե այդ գումարը չհավաքվի, ապա իրենք կբողոքարկեն գրավի չափը:
Դատարանը հրապարակում է Քոչարյանի կալանքի հարցի մասին որոշումը
Դատարանը հրապարակում է Քոչարյանի կալանքի հարցի մասին որոշումը
Posted by Ազատություն ռադիոկայան on Thursday, June 18, 2020
![]()