Քոչարյանը գրավի դիմաց ազատ արձակվեց

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, վերադարձավ խորհրդակցական սենյակից։ Դատավորը հրապարակեց իր որոշումը, որի համաձայն ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ արձակվեց կալանքից։

Որպես գրավ Քոչարյանը դատարանին կվճարի 2 միլիարդ դրամ։

Նշենք, որ առաջին ատյանում ՀՀ-ի և Արցախի նախկին վարչապետները անձնական երաշխավորություն էին ներկայացրել Քոչարյանի ազատ արձակման համար, սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր այն, և հենց սա էին բողոքարկել պաշտպանները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ