![]()
Արսեն Թորոսյանը նշեց, որ տնային պայմաններում պատրաստված կտորից դիմակներ կրելը թույլատրվել է՝ հաշվի առնելով ֆինանսական դժվարությունները, սակայն կտորից դիմակները, ըստ նախարարի, երբեք չեն կարող փոխարինել բժշկական եռաշետ դիմակներին։
Նա նկատեց, որ վերջին շրջանում , ոչ թե ֆինանսական դժվարություններն են պատճառը, որ մարդիկ կտորից դիմակներ են կրում, այլ մոդայիկ երևալը։
«Մոդայիկ է դարձել կտորե դիմակներ կրելը։ Ես խնդրում և կոչ եմ անում, կտորե դիմակներ չկրել, այլ կրել բժշկական դիմակներ։ Կտորե դիմակներ կրելու ալտերնատիվը պետք է միայն ֆինանսական միջոցների բացակայությամբ պայմանավորված լինի։ Սա շատ կարևոր է, և նույնիսկ ԱՀԿ-ն է ասում՝ եթե խոցելի տարիքում ես, կրի՛ր բժշկական դիմակներ, որոնք պաշտպանում են, որ ջրի կաթիլները դուրս ու ներս չանեն արտաշնչելիս, փռշտալիս և հազալիս»,- ասաց նախարարը։
![]()